Ադրբեջանցիները խռովություն են կազմակերպել ռուսաստանյան բանտում
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության Խակասիայի հանրապետության թիվ 35 գաղութում խռովության կազմակերպիչների եւ մասնակիցների մեծ մասը մահմեդականներ են եղել, հիմնականում` ադրբեջանցիներ:
Այս մասին «Խակասիա» լրատվական գործակալությանը հայտնել է Խակասիայի հանրապետության հասարակական դիտորդական հանձնաժողովի նախագահ Վալերի Դոմոժակովը:
«Իրավապահ մարմինները հաստատել են, որ բանտարկյալների մի մասը բարիկադներ է կազմել` ջարդելով կահույքը, դռներն ու մահճակալները: Բողոքավորները բացականչել են «Ալլահու աքբար» եւ պահանջել իրենց հեռախոս տալ: Խռովարարների խումբը պահանջել է թույլ տալ շրջել առանց տարբերակիչ նշանների, ծխել ոչ միայն թույլատրված վայրերում եւ աղոթել ցանկացած ժամանակ, այլ ոչ թե կարգապահական նորմերով սահմանված ժամերին», -ասել է Դոմոժակովը
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



