Ադրբեջանցիները խռովություն են կազմակերպել ռուսաստանյան բանտում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության Խակասիայի հանրապետության թիվ 35 գաղութում խռովության կազմակերպիչների եւ մասնակիցների մեծ մասը մահմեդականներ են եղել, հիմնականում` ադրբեջանցիներ:
Այս մասին «Խակասիա» լրատվական գործակալությանը հայտնել է Խակասիայի հանրապետության հասարակական դիտորդական հանձնաժողովի նախագահ Վալերի Դոմոժակովը:
«Իրավապահ մարմինները հաստատել են, որ բանտարկյալների մի մասը բարիկադներ է կազմել` ջարդելով կահույքը, դռներն ու մահճակալները: Բողոքավորները բացականչել են «Ալլահու աքբար» եւ պահանջել իրենց հեռախոս տալ: Խռովարարների խումբը պահանջել է թույլ տալ շրջել առանց տարբերակիչ նշանների, ծխել ոչ միայն թույլատրված վայրերում եւ աղոթել ցանկացած ժամանակ, այլ ոչ թե կարգապահական նորմերով սահմանված ժամերին», -ասել է Դոմոժակովը
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



