Գրպանահատը հայտնաբերվել է և խոստովանել հանցանքը
SOCIETYՕգոստոսի 20-ին` ժամը 13.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1951 թ. ծնված Հասմիկ Պ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.55-ին, Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ նկատել է, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում ձեռքի պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անցաթուղթ և տարբեր խանութների զեղչի քարտեր:
Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
1
The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGO
2
Acba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreement
3
Ucom Offers Virtual Cloud Server (VPS) Service
4
AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient Equipment
5
Converse Bank Receives STP Excellence Award Once Again



