Գրպանահատը հայտնաբերվել է և խոստովանել հանցանքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 20-ին` ժամը 13.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1951 թ. ծնված Հասմիկ Պ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 12.55-ին, Վ. Սարգսյան փողոցի թիվ 5 հասցեի մոտ նկատել է, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում ձեռքի պոլիէթիլենային տոպրակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, անցաթուղթ և տարբեր խանութների զեղչի քարտեր:
Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, ժամը 17.00-ին, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Արթուր Հ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



