«Ատլետիկո»-ն որպես Դիեգո Կոստայի այլընտրանք դիտարկում է Դիվոկ Օրիգիին
SPORTՄադրիդի «Ատլետիկո»-ն շարունակում է աշխատանքներ տանել թիմի հարձակման երբեմնի առաջատարներից մեկին` Դիեգո Կոստային, վերադարձնելու ուղղությամբ: Այս ամենին զուգահեռ իսպանական ակումբում փորձում են գտնել նաև մի ֆուտբոլիստի, ով այս տրանսֆերի ձախողման պայմաններում կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: «Ատլետիկո»-ի արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեն, Կոստային փոխարինելու հիմնական թեկնածու է համարում «Լիվերպուլ»-ի երիտասարդ հարձակվող Դիվոկ Օրիգիին:
Այս մասին տեղեկացնում է «Bleacher Report»-ը:
Մարզչի կարծիքով 21-ամյա ֆուտոբլիստը մեծ պոտենցիալ ունի մադրիդյան ակումբում զարգանալու համար: «Լիվերպուլ»-ը իր հերթին չի ցանկանում զիջել բելգիացի ֆուտբոլիստին՝ հույս ունենալով, որ հետագայում Օրիգին կդառնա թիմի հարձակման գծի առաջատարը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



