«Ատլետիկո»-ն որպես Դիեգո Կոստայի այլընտրանք դիտարկում է Դիվոկ Օրիգիին
ՍՊՈՐՏՄադրիդի «Ատլետիկո»-ն շարունակում է աշխատանքներ տանել թիմի հարձակման երբեմնի առաջատարներից մեկին` Դիեգո Կոստային, վերադարձնելու ուղղությամբ: Այս ամենին զուգահեռ իսպանական ակումբում փորձում են գտնել նաև մի ֆուտբոլիստի, ով այս տրանսֆերի ձախողման պայմաններում կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը: «Ատլետիկո»-ի արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեն, Կոստային փոխարինելու հիմնական թեկնածու է համարում «Լիվերպուլ»-ի երիտասարդ հարձակվող Դիվոկ Օրիգիին:
Այս մասին տեղեկացնում է «Bleacher Report»-ը:
Մարզչի կարծիքով 21-ամյա ֆուտոբլիստը մեծ պոտենցիալ ունի մադրիդյան ակումբում զարգանալու համար: «Լիվերպուլ»-ը իր հերթին չի ցանկանում զիջել բելգիացի ֆուտբոլիստին՝ հույս ունենալով, որ հետագայում Օրիգին կդառնա թիմի հարձակման գծի առաջատարը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



