Yerevan, 29.October.2025,
00
:
00
BREAKING


Ամասիայի եկեղեցին՝ գյուղի կենցաղի տան ներսում

INTERVIEW

Օրերս այցելելով Շիրակի մարզի Ամասիա համայնք՝ ականատես եղանք, որ համայնքի Հայ առաքելական եկեղեցին գտնվում է կիսակառույց շենքի ներսում: Թե ինչու է համայնքային եկեղեցին գտնվում այդ շենքի տարածքում, խոսեցինք եկեղեցու հոգեւոր առաջնորդ, Տեր Զարեհ քահանայի հետ:

- Տեր Զարեհ, ինչպե՞ս եղավ, որ համայնքային եկեղեցին տեղակայվեց հասարակ, կիսակառույց շինության ներսում: Մի՞թե չկային հովանավորներ, աջակիցներ, որպեսզի եկեղեցին լիներ այլ վայրում եւ այնպիսին, ինչպիսին սովոր ենք տեսնել:

- Այն նախկինում կենցաղի տուն է եղել եւ դեռեւս Տեր Նշան քահանայի ժամանակ վերցրել են այդ տարածքը եւ վերանորոգել այն՝ որպես ժամանակավոր աղոթատեղի: Եկեղեցում օծված քարեր, 12 սյուներ կան, եւ վեմ քարի վրա պատարագ ենք մատուցում:

Ինչպես գյուղի քահանան է նշում, հովանավորներ եղել են, եկեղեցի կառուցելու ցանկություն հայտնողներ եւս, սակայն ծագած ֆինանսական խնդիրների պատճառով նպատակը կիսատ է մնացել:

Մենք հիմա համայնքում ծրագիր ունենք, որի շնորհիվ համայնքի անդամների միջոցներով, թեկուզեւ մի քանի տարում, բայց մեր ուժերով եկեղեցի կկառուցենք: «Եկեղեցասիրած երիտասարդների» հետ համատեղ մի ծրագիր ենք մշակել, որը կոչվում է «Ագրո եւ Էկոտուրիստ»:

Տարածաշրջանն էլ շատ հարմար է դրա համար: Մենք հիմա բարերար ենք փնտրում, ով մեզ կհովանավորի որոշակի պարագաներ ձեռք բերելու եւ համայնքային տուրիզմը կազմակերպելու համար: Անհրաժեշտ են վրաններ, քնապարկեր, որպեսզի խմբեր ընդունենք եւ ողջ եկամուտն ուղղենք եկեղեցու կառուցմանը:

- Ամասիայի բնակիչներն ինչպե՞ս վերաբերվեցին նման վայրում աղոթատեղի ունենալու հանգամանքին եւ դա արդյո՞ք խոչընդոտ չհանդիսացավ հավատացյալների՝ եկեղեցի գալու պատրաստակամությանը:

-Մինչ այս մենք ունեցել ենք հոգեւոր սպասավորներ, ովքեր կարողացել են ժողովրդին բերել այն գիտակցության, որ եկեղեցին առաջին հերթին հենց ժողովուրդն է: Եկեղեցին եկեղեցի է այնքանով, քանի դեռ այնտեղ այցելուներ կան եւ պատարագ է մատուցվում: Բնականաբար, բոլորն էլ, ինչպես գյուղացիներն են փաստում, ուզում են զանգի ձայն լսել, բայց գալիս են եկեղեցի եւ բավական մեծ թիվ են կազմում այցելուները:

- Մինչ այս եկեղեցու բացումը եկեղեցական տոներին մասնակցելու համար գյուղացիները հարեւան գյուղ էին գնո՞ւմ, թե՞ պարզապես չէին գնում՝ հաշվի առնելով կիսաքանդ ճանապարհն ու հեռավորությունը:

- Համայնքում առաջին հոգեւոր սպասավոր էր նշանակվել Տեր Նշանը, ով 2004-ից էր այստեղ հոգեւոր ծառայություն մատուցում: Մինչ այդ նման արարողություններ չեն իրականացվել, որովհետեւ տարածաշրջանում թուրքերով բնակեցված համայնքներ շատ են եղել եւ եկեղեցիների բացակայությունը դրանով է բացատրվում: Սկզբնական շրջանում Տեր Նշանենց տանն են հավաքվել եւ դրսում, բաց երկնքի տակ վեմ քարի վրա պատարագներ են մատուցել: Այս եկեղեցին սկսել է գործել 2005-2006թթ.: Եվ իմ փափագն ու երազանքն է, ոչ միայն որպես հոգեւորականի, այլեւ որպես համայնքի անդամի, որ ունենանք մեր եկեղեցին: Դա համայնքի յուրաքանչյուր անդամի երազանքն է: Բայց, ցավոք, դեռ չի գտնվել այն բարերարը, ով պատրաստ կլինի մինչեւ վերջ իր խոսքը կատարել: Այս եկեղեցին կառուցվել է համայնքային միջոցներով, իսկ վերանորոգումն էլ իրականացրել է «Վորլդ Վիժնը»: Վերջինս նաեւ գույք է տրամադրել եկեղեցուն կիրակնօրյա դպրոցի սրահը կահավորելու համար: Էջմիածինը նույնպես հովանավոր լինելու հնարավորությունները չունի, եւ բոլոր եկեղեցիներն էլ բարերարների օժանդակությամբ են կառուցվում: Բոլոր ժամանակներում է այդպես եղել. ժողովուրդն ինքն է եկեղեցի կառուցել:

 

- Հնարավո՞ր է, որ հետագայում համայնքում մեկ այլ եկեղեցի կառուցվի՝ գմբեթով եւ մեծ խաչով, թե՞ այս մեկն արդեն դարձել է գյուղինը և ձեզ համար՝ որպես հոգևորականի, դա այդքան էլ էական չէ:

- Էական է, շատ էական: Այսօր այդ կենցաղի տունը կա, վաղը կարող է այլեւս այդ նույն տեսքը չունենալ: Բայց մենք ունենք եկեղեցիներ, որ 7-րդ դարից կամ ավելի վաղ շրջաններից են մեզ ժառանգություն հասել: Ինձ համար՝ որպես Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականի, եկեղեցի ունենալու անհրաժեշտությունը կա: Եկեղեցու սրահը սրբագործված է, սյուների փոխարեն օծված քարեր կան, որոնք ըստ էության հենց եկեղեցու՝ 12 առաքյալների խորհրդանիշն են:

Բացի այդ՝ վեմ քարն ունենք, որի վրա պատարագում ենք, եւ էականը այն է, թե դու հոգեւոր իմաստով ինչ ընկալմամբ եւ ինչ ըմբռմամբ ես մոտենում այդ խորհրդին: Բնականաբար, բոլորս էլ գիտակցում ենք, որ որտեղ աղոթում ենք, որտեղ պատարագ ենք մատուցում, Աստված արդեն այդտեղ ներկա է: Ամեն դեպքում եկեղեցի ունենալը, ինչպես ընդունված է մեր հասարակության մեջ, եւ՛ պետք է եւ՛ անհրաժեշտ:

Երբ մարդիկ այցելում են մեր համայնք, փորձում են հասկանալ՝ քրիստոնեակա՞ն է, թե՞ մուսուլմանական: Երբ մտնեն Ամասիա, եկեղեցի չեն տեսնի եւ չեն իմանա՝ այն քրիստոնեակա՞ն համայնք է, թե՞ հեթանոսական:

Քրիստինե Տեր-Մաթեւոսյան

IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s BeneficiaryHow to Use the Rate.Trading PlatformTrip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and ArcaFinancially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi CampEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.Ameriabank Joins FinTech Armenia Association as a Founding Member