Զինված խումբը թույլ չի տալիս հիվանդ պատանդին տեղափոխել հիվանդանոց
VIDEOԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ պատանդի կարգավիճակում այնտեղ են պահվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Տեսանյութում Փաշինյանը զրուցում է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակում գործած խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ:
Վալերի Օսիպյանը ԱԺ պատգամավորին հայտնում է, որ պատանդ վերցված ոստիկանը բուժօգնության կարիք ունի, սակայն զինված խումբը թույլ չի տալիս նրան հոսպիտալացնել: Նրա արյան ճնշումը շատ բարձր է: Փաշինյանը կոչ է անում զինված խմբի անդամներին թույլ տալ, որ բժիշկները մոտենան` օգնություն ցուցաբերելու նպատակով:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



