Զինված խումբը թույլ չի տալիս հիվանդ պատանդին տեղափոխել հիվանդանոց
ՎԻԴԵՈԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ պատանդի կարգավիճակում այնտեղ են պահվում ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Տեսանյութում Փաշինյանը զրուցում է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակում գործած խմբի անդամ Պավել Մանուկյանի հետ:
Վալերի Օսիպյանը ԱԺ պատգամավորին հայտնում է, որ պատանդ վերցված ոստիկանը բուժօգնության կարիք ունի, սակայն զինված խումբը թույլ չի տալիս նրան հոսպիտալացնել: Նրա արյան ճնշումը շատ բարձր է: Փաշինյանը կոչ է անում զինված խմբի անդամներին թույլ տալ, որ բժիշկները մոտենան` օգնություն ցուցաբերելու նպատակով:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



