Դեղձի պաղպաղակով մոխիտո
PHOTOԻնչը կարող է ավելի զովացուցիչ լինել այս ամառվա շոգին, քան դեղձի պաղպաղակով մոխիտոն: Ձեզ ենք նեևկայացնում այս ամառվա ամենահամեղ և զովացուցիչ ըմպելիքը:
Այս կոկտեյլը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են`

-
Դեղձի պաղպաղակի 3 գնդիկ

-
Դաղձի 10 տերև
-
Մի քանի կտոր լայմ (մի քանի հավելյալ կտոր՝ զարդարելու համար)
-
4 ճաշի գդալ ռոմ

-
Սառույցի խորանարդիկներ
-
Գազավորված ջուր և
-
Մի քանի կտոր դեղձ՝ զարդարելու համար:

Տրորեք դաղձը և լայմը, ապա խառնեք ռոմի և սառույցի հետ, թափահարեք և լցրեք պաղպաղակի վրա: Ստացվածի վրա ավելացրեք գազավորված ջուր: Զարդարեք մի փոքր դաղձով, լայմով և դեղձի կտորներով ու վայելեք այդ հրաշք ըմպելիքը:
Նյութը հրապարակման պատրաստեց` Past.am-ը:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



