Դեղձի պաղպաղակով մոխիտո
ՖՈՏՈԻնչը կարող է ավելի զովացուցիչ լինել այս ամառվա շոգին, քան դեղձի պաղպաղակով մոխիտոն: Ձեզ ենք նեևկայացնում այս ամառվա ամենահամեղ և զովացուցիչ ըմպելիքը:
Այս կոկտեյլը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ են`

-
Դեղձի պաղպաղակի 3 գնդիկ

-
Դաղձի 10 տերև
-
Մի քանի կտոր լայմ (մի քանի հավելյալ կտոր՝ զարդարելու համար)
-
4 ճաշի գդալ ռոմ

-
Սառույցի խորանարդիկներ
-
Գազավորված ջուր և
-
Մի քանի կտոր դեղձ՝ զարդարելու համար:

Տրորեք դաղձը և լայմը, ապա խառնեք ռոմի և սառույցի հետ, թափահարեք և լցրեք պաղպաղակի վրա: Ստացվածի վրա ավելացրեք գազավորված ջուր: Զարդարեք մի փոքր դաղձով, լայմով և դեղձի կտորներով ու վայելեք այդ հրաշք ըմպելիքը:
Նյութը հրապարակման պատրաստեց` Past.am-ը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



