5 Խորհուրդ՝ ավելի լավ հիշողություն ունենալու համար
LIFEԵթե դուք դժվարանում եք հիշել գաղտնաբառերը, անունները կամ ուղղակի մոռանում եք ձեր բանալիները, ապա մենք ձեզ մի քանի խորհուրդներ կտանք, որպեսզի բարելավեք ձեր հիշողությունը:
-
Ստեղծեք հիշողության պալատ: Տեսողական հիշողությամբ կապեք ամեն առարկան մի սենյակի հետ:

Իրականում տարածական հիշողությունն ավելի ուժեղ է, քան ուղղակի հատուկ բառեր կամ առարկաներ հիշելը: Համաձայնվեք, որ ավելի հեշտ է հիշել, թե տան որ սենյակում եք դրել ձեր իրերը, քան թե հիշել, որ դուք գնումների ցուցակի մեջ գրել եք հաց կամ խնձոր:
Հետևաբար, մտքով քայլեք ձեր տան միջով և փորձեք պատկերացնել և դասավորել ձեր տան իրերը: Այդպես դուք ավելի հեշտ կհիշեք դրանցից յուրաքանչյուրը:
-
Էմոցիոնալ կապ ստեղծեք` ավելի լավ հիշելու համար:

Հարվարդի և Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները վերջերս փորձ են կատարել, որպեսզի պարզեն, թե ինչպես են մարդիկ հիշում լուսանկարները՝ ի տարբերություն պարզ քառակուսիների գույների: Լուսանկարների հետ կապված զգացմունքները և հիշողությունները օգնում էին, որ մարդիկ դրանք ավելի լավ հիշեին:
-
Մնեմոնիկ սխեմա օգտագործեք

Սա դասական տեխնիկա է՝ քննություններին նախապատրաստվելու համար: Մնեմոնիկայի միջոցով շատ ավելի հեշտ է հիշելը: Այս մեթոդով դուք օբյեկտը ասոցացնում եք այլ սիմվոլների հետ և այդպես ավելի հեշտությամբ եք մտապահում դրանք:
-
Մտապատկեր ստեղծեք

Տեսողական հիշողությունները շատ վստահելի են, ուստի, մյուս անգամ, երբ ձեր բանալիները դնում եք սեղանին, մտավոր նկարեք այդ պահը և այդ տեղը, որտեղ թողեցիք բանալիները. Մակերեսը փայտյա՞ էր: Դրա մոտ ի՞նչ իրեր էին դրված: Լուսավո՞ր էր այդտեղ, թե՞ մութ:
Այս տեխնիկան կօգնի ձեզ բարելավել ձեր հիշողությունը և այլևս իրեր չկորցնել:
-
Նոր բաները կապեք հների հետ

Ենթադրենք՝ դուք ցանկանում եք հիշել ինչ-որ մեկի ազգանունը՝ օրինակ Նահապետյան: Կապեք այդ ազգանունը նահապետ բառի հետ, որը ձեզ ավելի ծանոթ է և հեշտ է հիշել, և այդ ժամանակ դուք ավելի հեշտությամբ կարող եք մտապահել այդ մարդու ազգանունը՝ ուղղակի նահապետ բառը հիշելով:

Օգտագործեք այս մեթոդները և դուք հաստատ ավելի լավ հիշողություն կունենաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



