Արցախի նախագահն ընդունել է Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը
POLITICSԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավո ր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ ԼՂՀ մայրաքաղաքի ու շրջանների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի հետ հաստատված ամուր կապերը՝ ընդգծելով, որ այդ փոխգործակցության շրջանակներում Արցախում հաջողությամբ իրականացվել եւ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



