Արցախի նախագահն ընդունել է Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 15-ին ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավո ր վարչությունից:
Հանդիպմանը քննարկվել են Երեւանի եւ ԼՂՀ մայրաքաղաքի ու շրջանների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի հետ հաստատված ամուր կապերը՝ ընդգծելով, որ այդ փոխգործակցության շրջանակներում Արցախում հաջողությամբ իրականացվել եւ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



