Ֆրանսիայի մահմեդականները վճռականորեն դատապարտել են Նիսում կատարված արյունահեղ գրոհը
INTERNATIONAL NEWSՖրանսիայի մահմեդականները վճռականորեն դատապարտել են Նիսում կատարված արյունահեղ գրոհը եւ հանրապետությունում բնակվող բոլոր դավանակիցներին կոչ են արել ուրբաթ օրվա աղոթքը նվիրելու այդ ողբերգության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է Ֆրանսիայի մահմեդական պաշտամունքի խորհրդի՝ հուլիսի 15-ին տարածված հայտարարության մեջ, խորհուրդ, որը հանրապետությունում իսլամի հետեւորդների խոշորագույն միավուրումն Է:
«Ֆրանսիան հենց նոր վերստին ենթարկվեց չափազանց լուրջ մասշտաբի ահաբեկչական գործողության: Այդ զազրելի եւ ստոր արարքը մեր երկրի դեմ կատարվեց Ազգային տոնի օրը (հուլիսի 14-ին), որի ժամանակ փառաբանվում են ազատության, հավասարության եւ եղբայրության արժեքները»,- ասված Է Խորհրդի հայտարարռության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



