Ֆրանսիայի մահմեդականները վճռականորեն դատապարտել են Նիսում կատարված արյունահեղ գրոհը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի մահմեդականները վճռականորեն դատապարտել են Նիսում կատարված արյունահեղ գրոհը եւ հանրապետությունում բնակվող բոլոր դավանակիցներին կոչ են արել ուրբաթ օրվա աղոթքը նվիրելու այդ ողբերգության զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է Ֆրանսիայի մահմեդական պաշտամունքի խորհրդի՝ հուլիսի 15-ին տարածված հայտարարության մեջ, խորհուրդ, որը հանրապետությունում իսլամի հետեւորդների խոշորագույն միավուրումն Է:
«Ֆրանսիան հենց նոր վերստին ենթարկվեց չափազանց լուրջ մասշտաբի ահաբեկչական գործողության: Այդ զազրելի եւ ստոր արարքը մեր երկրի դեմ կատարվեց Ազգային տոնի օրը (հուլիսի 14-ին), որի ժամանակ փառաբանվում են ազատության, հավասարության եւ եղբայրության արժեքները»,- ասված Է Խորհրդի հայտարարռության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Դաժան uպանություն Աբովյան քաղաքում․ ի՞նչ է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք կհարստանան 2026 թվականին
3
Նոր մանրամասներ՝ Հանրապետությունը ցնցած, Աբովյան քաղաքում՝ մարդաշատ վայրում, տեղի ունեցած միջադեպից
...
4
Աբովյան քաղաքում 24 տարեկան տղային սպանողներին չեն գտել. կալանքի դիմում
5
Ջուր չի լինելու նոյեմբերի 13-ին, 17-ին և 18-ին



