Լեւոն Արոնյանի կինը՝ լրագրողներին օժանդակող եւ ուղղորդող հիմնադրամի ղեկավար
SOCIETYՀայ շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինուհի Արիանե Կաոիլին, հիմնել է հասարակական հիմնադրամ եւ այն անվանել «Ճամփորդ»:
Հիմնադրամի նպատակը երիտասարդ լրագրողներին, ինչպես նաեւ իրենց առաջին քայլը անող տպագիր ԶԼՄ-ներին օգնելն ու առաջնորդելն է: ««Ճամփորդ» հասարակական հիմնադրամի հիմնադրամի հիմնական նպատակներն են անկախ լրագրության զարգացումը, մարդու իրավունքների իրազեկումը, ժողովրդավարության հիմնարար արժեքների քարոզումը, քաղաքացիական հասարակության զարգացումը, երիտասարդ լրագրողների կայացման նպաստումը, որակյա լտեղեկատվության ապահովումը, լրատվության զարգացումը»,- կարդում ենք հիմնադրամի կայքում ներկայացված «Մեր մասին» բաժնում:
Լեւոն Արոնյանի կինը հիմադրամի հիմնադիրն ու խորհրդի նախագահն է: Խորհրդի անդամների կազմում են ընդգրկվել այնպիսի հանրային դեմքեր, ինչպիսիք են բանաստեղծ Գեւորգ Էմինի որդին՝ «Բաբելոն» թարգմանչական գործակալության սեփականատեր, թարգմանիչ Արտաշես Էմինը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը եւ ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



