Լեւոն Արոնյանի կինը՝ լրագրողներին օժանդակող եւ ուղղորդող հիմնադրամի ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայ շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինուհի Արիանե Կաոիլին, հիմնել է հասարակական հիմնադրամ եւ այն անվանել «Ճամփորդ»:
Հիմնադրամի նպատակը երիտասարդ լրագրողներին, ինչպես նաեւ իրենց առաջին քայլը անող տպագիր ԶԼՄ-ներին օգնելն ու առաջնորդելն է: ««Ճամփորդ» հասարակական հիմնադրամի հիմնադրամի հիմնական նպատակներն են անկախ լրագրության զարգացումը, մարդու իրավունքների իրազեկումը, ժողովրդավարության հիմնարար արժեքների քարոզումը, քաղաքացիական հասարակության զարգացումը, երիտասարդ լրագրողների կայացման նպաստումը, որակյա լտեղեկատվության ապահովումը, լրատվության զարգացումը»,- կարդում ենք հիմնադրամի կայքում ներկայացված «Մեր մասին» բաժնում:
Լեւոն Արոնյանի կինը հիմադրամի հիմնադիրն ու խորհրդի նախագահն է: Խորհրդի անդամների կազմում են ընդգրկվել այնպիսի հանրային դեմքեր, ինչպիսիք են բանաստեղծ Գեւորգ Էմինի որդին՝ «Բաբելոն» թարգմանչական գործակալության սեփականատեր, թարգմանիչ Արտաշես Էմինը, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը եւ ԼՂՀ օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



