Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Անասնաբուժական կենտրոնների կառավարումը կիրականացնի «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը

SOCIETY

Ճամբարակում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնը կհատկացվի «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:

Այս որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Ինչպես գրված է նախագծում՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, 2015թ. կառուցված 44 միլիոն 987 հազար 330 դրամ արժեքով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի, Գ. Նժդեհի փողոցի 1/3 հասցեում գտնվող 205,4 քառ. մետր մակերեսով անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:

Ըստ նախագծի՝ անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի ընդհանուր յոթ միլիոն 186 հազար 282 դրամ արժողությամբ անվտանգության համակարգը, գրասենյակային կահույքը եւ անասնաբուժական սարքերը, ինչպես նաեւ «Ռենո-Դոկկեր» մակնիշի 4 հատ ավտոմեքենան՝ յուրաքանչյուրի արժեքը յոթ միլիոն 260 հազար դրամ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:

Նախագծում ասված է, որ հանրապետության անասնապահությամբ զբաղվող համայնքներում առկա են կենդանիների առողջության պահպանման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, արհեստական սերմնավորման, ինչպես նաեւ` գործող անասնաբույժների որակավորման բարձրացման, աշխատանքների համակարգման եւ նրանց անհրաժեշտ տեխնիկայով, սարքավորումներով ու գործիքներով ապահովման խնդիրներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքում կառուցվել է անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենք, կենտրոնի համար ձեռք են բերվել անհրաժեշտ անասնաբուժական սարքավորումներ ու գործիքներ եւ կահավորման համար անհրաժեշտ այլ գույք, որը ժամանակավոր պահատվության է հանձնվել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին: Ծրագրերի շրջանակներում ձեռք է բերվել նաեւ անասնաբուժական ծառայություններ մատուցելու համար հատուկ հարմարեցված «Ռենո-Դոկկեր» մակնիշի 4 ավտոմեքենա, որոնք նախատեսված են Սյունիքի մարզի Խնձորեսկի, Արագածոտնի մարզի Արտաշավանի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքներում կառուցված, ինչպես նաեւ Տավուշի մարզի Բերդի համայնքում կառուցվող անասնաբուժական սպասարկման կենտրոնների համար:

Ինչպես տեղեկանում ենք նախագծից՝ թվարկված խնդիրների լուծման գործում «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի ունեցած պրակտիկ մեծ փորձը հաշվի առնելով` Համաշխարհային բանկի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնադրամի հետ` անասնաբուժական սպասարկման կենտրոնների կառավարումը հիմնադրամի կողմից իրականացնելու մասին:

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի եւ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից: Կառավարության նիստին այն կներկաայցնի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է հանրապետության չորս մարզի 40 եւ ավելի համայնքում գործող անասնաբույժների հասանելիություն անասնաբուժական սպասարկման կենտրոնների ծառայություններին, սարքավորումներին ու գույքին: Ինչպես նաեւ անասնաբույժների շարունակական ուսուցում, խորհրդատվություն, գործող անասնաբույժների՝ ոլորտի նորարարությունների , արտասահմանյան փորձի մասին տեղեկացված լինելը:

 

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank