Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անասնաբուժական կենտրոնների կառավարումը կիրականացնի «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ճամբարակում գտնվող անասնաբուժական սպասարկման կենտրոնը կհատկացվի «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:

Այս որոշման նախագիծը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում: Ինչպես գրված է նախագծում՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված, 2015թ. կառուցված 44 միլիոն 987 հազար 330 դրամ արժեքով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի, Գ. Նժդեհի փողոցի 1/3 հասցեում գտնվող 205,4 քառ. մետր մակերեսով անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:

Ըստ նախագծի՝ անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի ընդհանուր յոթ միլիոն 186 հազար 282 դրամ արժողությամբ անվտանգության համակարգը, գրասենյակային կահույքը եւ անասնաբուժական սարքերը, ինչպես նաեւ «Ռենո-Դոկկեր» մակնիշի 4 հատ ավտոմեքենան՝ յուրաքանչյուրի արժեքը յոթ միլիոն 260 հազար դրամ, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին:

Նախագծում ասված է, որ հանրապետության անասնապահությամբ զբաղվող համայնքներում առկա են կենդանիների առողջության պահպանման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, արհեստական սերմնավորման, ինչպես նաեւ` գործող անասնաբույժների որակավորման բարձրացման, աշխատանքների համակարգման եւ նրանց անհրաժեշտ տեխնիկայով, սարքավորումներով ու գործիքներով ապահովման խնդիրներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքում կառուցվել է անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենք, կենտրոնի համար ձեռք են բերվել անհրաժեշտ անասնաբուժական սարքավորումներ ու գործիքներ եւ կահավորման համար անհրաժեշտ այլ գույք, որը ժամանակավոր պահատվության է հանձնվել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին: Ծրագրերի շրջանակներում ձեռք է բերվել նաեւ անասնաբուժական ծառայություններ մատուցելու համար հատուկ հարմարեցված «Ռենո-Դոկկեր» մակնիշի 4 ավտոմեքենա, որոնք նախատեսված են Սյունիքի մարզի Խնձորեսկի, Արագածոտնի մարզի Արտաշավանի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքներում կառուցված, ինչպես նաեւ Տավուշի մարզի Բերդի համայնքում կառուցվող անասնաբուժական սպասարկման կենտրոնների համար:

Ինչպես տեղեկանում ենք նախագծից՝ թվարկված խնդիրների լուծման գործում «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի ունեցած պրակտիկ մեծ փորձը հաշվի առնելով` Համաշխարհային բանկի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հիմնադրամի հետ` անասնաբուժական սպասարկման կենտրոնների կառավարումը հիմնադրամի կողմից իրականացնելու մասին:

Նախագիծը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի եւ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից: Կառավարության նիստին այն կներկաայցնի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Ծրագրի արդյունքում ակնկալվում է հանրապետության չորս մարզի 40 եւ ավելի համայնքում գործող անասնաբույժների հասանելիություն անասնաբուժական սպասարկման կենտրոնների ծառայություններին, սարքավորումներին ու գույքին: Ինչպես նաեւ անասնաբույժների շարունակական ուսուցում, խորհրդատվություն, գործող անասնաբույժների՝ ոլորտի նորարարությունների , արտասահմանյան փորձի մասին տեղեկացված լինելը:

 

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

 

Զանգվածային թունավորում․ 11 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԱդրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն 3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Այն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Տեմպը բավականին լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշած ժամկետներում ավարտելը. Ավինյանը՝ Կիևյան կամրջի մասին Իրանի դեմ ռшզմական գործողությունները Պենտագոնին արժեցել են 40 միլիարդ դոլար. CNN ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն հունիսի 22-ի գիշերը Հայտնաբերվել է կախարդական տախտակ, որը պարունակում է հին անեծքներ Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավորՎթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026. Իսպանիան, Եգիպտոսը հաղթեցին, Բելգիան, Իրանը, Ուրուգվայը և Կաբո Վերդեն չպարզեցին հաղթողին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմները