Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Կառավարությունը մեկուկես ամսվա ընթացքում պետք է 3600 եվրո վճարի «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով

ECONOMICS

Վաղը կայանալիք կառավարության նիստի օրակարգ է ներառված պահուստային ֆոնդից երեք հազար 600 եվրո արդարադատության նախարարությանը հատկացնելու որոշման նախագիծը՝ քաղաքացի Թամարա Դոմազյանին վճարելու նապատակով: Այս մասին դեռեւս փետրվարի 25-ին որոշում էր կայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործի շրջանակներում:

Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից՝ ՄԻԵԴ-ի վճռի պահանջները կատարելու նպատակով 2016թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին արդարադատության նախարարությանը կհատկացվի երեք հազար վեց հարյուր եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Նշենք, որ կառավարության պահուստային ֆոնդից արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու համար սահմանվել է «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածը:

Ըստ ՄԻԵԴ-ի փետրվարի 25-ի վճռի՝ սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2016թ. օգոստոսի 25-ն է: Եվ ինչպես այս որոշմանն առընչվող նախագծի մեջ է գրված՝ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու կառավարության որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու` Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորության կատարման հրամայականով:

«Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործը Եվրոպական դատարանում է դեռեւս 2007թ-ից: Թամարա Դոմազյանը պնդել էր, որ ինքը զրկվել է դատարանի մատչելիության իրավունքից այն քաղաքացիական վարույթի շրջանակներում, որում ինքը ներգրավված էր, քանի որ փաստաբանի կեղմից իր անունից ներկայացված հակընդդեմ հայցը անհիմն կերպով մերժում էր ստացել:

Ինչպես տեղեկանում ենք գործի նյութերից՝ վերջինս Երեւանում առանց թույլտվության ավտոտնակ էր կառուցել: 2005թ. հուլիսի 22-ին Երեւանի քաղաքապետի որոշմամբ շինության նկատամամբ ճանաչվել էր Թամարա Դոմազյանի սեփականության իրավունքը: Նույն թվականի օգոստոսի 26-ին Երեւանի քաղաքապետի եւ Թամարա Դոմազյանի միջեւ կնքվել էր վարձակալության պայմանագիր:

Բայց պարզվել է, որ Երեւանի քաղաքապետը 2006թ-ի հունիսի 19-ին մեկ այլ որոշում է կայացրել, որով անվավեր է ճանաչել նախորդ որոշումը եւ Թամարա Դոմազյանի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ նրան սեփականության վկայականից եւ վարձակալության իրավունքից զրկելու նպատակով: Դատարանը բավարարել էր քաղաքապետի հայցը եւ Թամարա Դոմազյանն էլ այդ ժամանակ լիազորել էր իր փաստաբանին՝ ներկայացնելու քաղաքապետի 2006 թ. հունիսի որոշումն անվավեր համարելու հակընդդեմ հայց:

2006թ. նոյեմբերի 1-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ չի ընդունվել Թամարա Դոմազյանի լիազոր ներկայացուցչի ներկայացրած հակընդդեմ հայցը: Սրան հաջորդել է քաղաքապետի ներկայացրած հայցի բավարարման դեմ փաստաբանի մեկ այլ գանգատ՝ արդեն Վերաքննիչ դատարան, որը սակայն մնացել է առանց քննության՝ պատճառաբանվելով, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բողոքարկումը չի կատարվել պատշաճ ժամկետներում։

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան 

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference