Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին
SPORT«Սան Անտոնիո Սփյորս»-ի լեգենդար բասկետբոլիստ, առաջատար Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Թիմ Դանկանը բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում անցկացրել է 19 տարի: «Սփյորս»-ը այս տարիների ընթացքում եղել է բասկետբոլիստի միակ և անփոխարինելի ակումբը: Այդ ընթացքում Դանկանը նվաճել է չեմպիոնական 5 տիտղոս:
Այս մասին տեղեկացնում է բասկետբոլի ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Մինչ այս խոսակցություններ կային, որ Դանկանը կարող է օգտվել իր պայմանագրում առկա մի կետից և ևս մեկ տարի անցկացնել հարազատ ակումբում, սակայն 40-ամյա կենտրոնականը որոշել է չօգտվել այդ հնարավորությունից: Կարիերայի ընթացքում Դանկանը մասնակցել է 1392 հանդիպման:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



