Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին
ՍՊՈՐՏ«Սան Անտոնիո Սփյորս»-ի լեգենդար բասկետբոլիստ, առաջատար Թիմ Դանկանը պաշտոնապես հայտարարել է կարիերան ավարտելու մասին: Թիմ Դանկանը բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում անցկացրել է 19 տարի: «Սփյորս»-ը այս տարիների ընթացքում եղել է բասկետբոլիստի միակ և անփոխարինելի ակումբը: Այդ ընթացքում Դանկանը նվաճել է չեմպիոնական 5 տիտղոս:
Այս մասին տեղեկացնում է բասկետբոլի ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Մինչ այս խոսակցություններ կային, որ Դանկանը կարող է օգտվել իր պայմանագրում առկա մի կետից և ևս մեկ տարի անցկացնել հարազատ ակումբում, սակայն 40-ամյա կենտրոնականը որոշել է չօգտվել այդ հնարավորությունից: Կարիերայի ընթացքում Դանկանը մասնակցել է 1392 հանդիպման:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



