Ռայոլա․ Պոգբան չի շտապում հեռանալ «Յուվենտուսից»
SPORTՖրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է ֆուտբոլիստի՝ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությանը։
-Պոլի ապագայի վերաբերյալ տարատեսակ լուրեր են կարդացել, բայց, հնարավոր է, նա մնա «Յուվենտուսում»։ Պոլը չի շտապում հեռանալ Թուրինից, ակումբում ևս չեն ցանկանում, որ նա հեռանա։ «Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը։ Այժմ մենք գոհ ենք «Յուվենտուսում» տիրող իրավիճակից։ Ակումբում ցանկանում են պահել բոլոր առաջատարներին,-ասել է Ռայոլան «The Times»-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» հրաժարվել է Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու մտադրությունից, և ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



