Ռայոլա․ Պոգբան չի շտապում հեռանալ «Յուվենտուսից»
ՍՊՈՐՏՖրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան անդրադարձել է ֆուտբոլիստի՝ այլ ակումբ տեղափոխվելու հավանականությանը։
-Պոլի ապագայի վերաբերյալ տարատեսակ լուրեր են կարդացել, բայց, հնարավոր է, նա մնա «Յուվենտուսում»։ Պոլը չի շտապում հեռանալ Թուրինից, ակումբում ևս չեն ցանկանում, որ նա հեռանա։ «Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը։ Այժմ մենք գոհ ենք «Յուվենտուսում» տիրող իրավիճակից։ Ակումբում ցանկանում են պահել բոլոր առաջատարներին,-ասել է Ռայոլան «The Times»-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» հրաժարվել է Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու մտադրությունից, և ֆրանսիացին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում»։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



