Վիտալիյ Մանսկին արժանացավ «Ոսկե ծիրան» փառատոնի «Վարպետ» մրցանակի
SOCIETY«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում ռուս փաստագրական կինոռեժիսոր Վիտալիյ Մանսկին արժանացավ «Վարպետ» մրցանակի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա՝ «Արևի շողերի տակ» ֆիլմի Երևանյան պրեմիերայի ընթացքում մրցանակը հանձնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հա րություն Խաչատրյանը: Վերջինս ընդգծեց, որ Մանսկին մի շարք հրաշալի ֆիլմերի հեղինակ է` խիզախ և տաղանդավոր:
Մանսկին իր խոսքում նշեց, որ շատ ուրախ է գտնվել Երևանում: Ռեժիսորն ասաց, որ իրեն շատ պարտավորված է զգում, քանի որ «վարպետ» բառը Հայաստանում մեծանուն մարդկանց հետ է ասոցացվում, ում հասնելու համար դեռ երկար ճանապարհ է պետք անցնել:
Նա կինոդիտումից առաջ հանդիսատեսին ուժ և համբերություն մաղթեց` նշելով, որ ֆիլմը բավականին բարդ է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



