Վիտալիյ Մանսկին արժանացավ «Ոսկե ծիրան» փառատոնի «Վարպետ» մրցանակի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում ռուս փաստագրական կինոռեժիսոր Վիտալիյ Մանսկին արժանացավ «Վարպետ» մրցանակի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրա՝ «Արևի շողերի տակ» ֆիլմի Երևանյան պրեմիերայի ընթացքում մրցանակը հանձնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հա րություն Խաչատրյանը: Վերջինս ընդգծեց, որ Մանսկին մի շարք հրաշալի ֆիլմերի հեղինակ է` խիզախ և տաղանդավոր:
Մանսկին իր խոսքում նշեց, որ շատ ուրախ է գտնվել Երևանում: Ռեժիսորն ասաց, որ իրեն շատ պարտավորված է զգում, քանի որ «վարպետ» բառը Հայաստանում մեծանուն մարդկանց հետ է ասոցացվում, ում հասնելու համար դեռ երկար ճանապարհ է պետք անցնել:
Նա կինոդիտումից առաջ հանդիսատեսին ուժ և համբերություն մաղթեց` նշելով, որ ֆիլմը բավականին բարդ է:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



