Սիրիայում ռուսական անձնակազմով ուղղաթիռ են խոցել
INTERNATIONAL NEWSՍիրիայում Մի-35 ուղղաթիռի ողջ անձնակազմը զոհվել է: Այս մասին, ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:
Մի-35-ը պաշտպանում էր Պալմիրան «Իսլամական պետության» զինյալներից, երբ ուղղաթիռը խոցվել է: Որոշ տվյալներով՝ այն խոցել են ամերիկյան TOW համակարգից: «2016թ. հուլիսի 8-ին ռուս զինծառայողները սիրիական Մի-35 ուղղաթիռով թռիչք են իրականացրել Հոմս նահանգում:
Այդ պահին Պալմիրայից դեպի արևելք ընկած տարածքում «Իսլամական պետության» գրոհայինները հարձակում են գործել սիրիական զորքերի դիրքերի վրա և, կոտրելով պաշտպանությունը, առաջ են անցել՝ սպառնալով գրավել հրամանատարական բարձունքները»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ում:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



