Սիրիայում ռուսական անձնակազմով ուղղաթիռ են խոցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում Մի-35 ուղղաթիռի ողջ անձնակազմը զոհվել է: Այս մասին, ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, հայտարարել են ՌԴ ՊՆ-ում:
Մի-35-ը պաշտպանում էր Պալմիրան «Իսլամական պետության» զինյալներից, երբ ուղղաթիռը խոցվել է: Որոշ տվյալներով՝ այն խոցել են ամերիկյան TOW համակարգից: «2016թ. հուլիսի 8-ին ռուս զինծառայողները սիրիական Մի-35 ուղղաթիռով թռիչք են իրականացրել Հոմս նահանգում:
Այդ պահին Պալմիրայից դեպի արևելք ընկած տարածքում «Իսլամական պետության» գրոհայինները հարձակում են գործել սիրիական զորքերի դիրքերի վրա և, կոտրելով պաշտպանությունը, առաջ են անցել՝ սպառնալով գրավել հրամանատարական բարձունքները»,-հայտնել են ՌԴ ՊՆ-ում:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



