81-ամյա Սոֆի Լորենին Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել (լուսանկարներ, տեսանյութ)
PHOTOԻտալիայի ամենագեղեցիկ ու կոլորիտային քաղաքներից մեկն անցած հանգստյան օրերին քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսի հրավերով հյուրընկալել է 20-րդ դարի կինոլեգենդ Սոֆի Լորենին:
Ինչպես նշում է Tatler-ը, 81-ամյա իտալուհուն շնորհվել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում` ի նշան հռչակավոր դերասանուհու հանդեպ տածած մեծ հարգանքի, երախտագիտության, հիացմունքի և սիրո:
Պատվավոր քաղաքացու կոչման հետ մեկտեղ անկրկնելի Սոֆի Լորենը ստացել է նաև ալ կարմիր վարդերի փունջ և իրեն տեսնելու համար հավաքված հարյուրավոր նեապոլցիների ջերմ ժպիտներն ու ծափահարությւոնները:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատվոգրի շնորհման հանդիսավոր արարողությունը կայացել է Կաստել Նուովո դղյակի ներքին բակում, որտեղ հավաքվել են հարյուրավոր տեղացիներ` լեգենդար գեղեցկուհուն տեսնելու համար:








1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



