81-ամյա Սոֆի Լորենին Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել (լուսանկարներ, տեսանյութ)
ՖՈՏՈԻտալիայի ամենագեղեցիկ ու կոլորիտային քաղաքներից մեկն անցած հանգստյան օրերին քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսի հրավերով հյուրընկալել է 20-րդ դարի կինոլեգենդ Սոֆի Լորենին:
Ինչպես նշում է Tatler-ը, 81-ամյա իտալուհուն շնորհվել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչում` ի նշան հռչակավոր դերասանուհու հանդեպ տածած մեծ հարգանքի, երախտագիտության, հիացմունքի և սիրո:
Պատվավոր քաղաքացու կոչման հետ մեկտեղ անկրկնելի Սոֆի Լորենը ստացել է նաև ալ կարմիր վարդերի փունջ և իրեն տեսնելու համար հավաքված հարյուրավոր նեապոլցիների ջերմ ժպիտներն ու ծափահարությւոնները:
Աղբյուրը մանրամասնում է, որ պատվոգրի շնորհման հանդիսավոր արարողությունը կայացել է Կաստել Նուովո դղյակի ներքին բակում, որտեղ հավաքվել են հարյուրավոր տեղացիներ` լեգենդար գեղեցկուհուն տեսնելու համար:








1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



