Ազնավուրի հրապարակը համալրվեց կինոգործիչների հիշատակը հավերժացնող ևս երեք աստղով
SOCIETY«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրի հրապարակում, որպես կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի և կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսոյանի ու Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աստղերը բացել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը և կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:
Հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանը ևս ելույթ ունեցավ աստղերի բացման արարողությանը` մատնանշելով, որ պատիվ է ունեցել աշխատել և Ալբերտ Յավուրյանի, և Էդմոնդ Քեոսոյանի և Դմիտրի Կեսայանցի հետ:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
3
Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding
4
“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified...
5
Spring Promotion at Megamall from Idram&IDBank



