Ազնավուրի հրապարակը համալրվեց կինոգործիչների հիշատակը հավերժացնող ևս երեք աստղով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում Շառլ Ազնավուրի հրապարակում, որպես կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի և կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսոյանի ու Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղեր:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ աստղերը բացել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր–տնօրեն Հարություն Խաչատրյանը և կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը:
Հայ անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, մաեստրո Տիգրան Մանսուրյանը ևս ելույթ ունեցավ աստղերի բացման արարողությանը` մատնանշելով, որ պատիվ է ունեցել աշխատել և Ալբերտ Յավուրյանի, և Էդմոնդ Քեոսոյանի և Դմիտրի Կեսայանցի հետ:
1
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ
2
Հոնկոնգում խոշոր hրդեհ է բռնկվել. կան զnհեր (տեսանյութ)
3
«Իմ կյանքը գլխիվայր շուռ տվեց Խորենը». Էմմա Ազիզյան
4
Համացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսա...
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



