Բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
SPORTԲասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի երկրորդ խաղում կանանց հավաքականը մրցում էր Ուելսի թիմի հետ:
ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ՝ մեր ընտրանին առաջին քառորդում գերազանցեց մրցակցին 11:8 հաշվով: Երկրորդ քառորդում հավաքականը մեծացրեց առավելությունը` 33:16: Վահագն Հարությունյանի սաները առաջ էին հաշվի մեջ նաև հաջորդ երկու քառորդներում և ի վերջո հաղթեցին 70:28 հաշվով:
Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետն Աննա Ասլանյանն էր` 20 միավոր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



