Բասկետբոլի կանանց մինչև 18 տարեկանների հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց
ՍՊՈՐՏԲասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Եվրոպայի առաջնությունում և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խմբային փուլի երկրորդ խաղում կանանց հավաքականը մրցում էր Ուելսի թիմի հետ:
ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ՝ մեր ընտրանին առաջին քառորդում գերազանցեց մրցակցին 11:8 հաշվով: Երկրորդ քառորդում հավաքականը մեծացրեց առավելությունը` 33:16: Վահագն Հարությունյանի սաները առաջ էին հաշվի մեջ նաև հաջորդ երկու քառորդներում և ի վերջո հաղթեցին 70:28 հաշվով:
Այս խաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետն Աննա Ասլանյանն էր` 20 միավոր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



