Ադրբեջանցիները Ռուսատանում 2 մլրդ դոլարի կեղծ պանիր են վաճառել
SOCIETYՄերձմոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանից պանրի մաքսանենգների ավազակախումբ: Խարդախները Ռուսաստան են ներկրել արգելված մթերք:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Վեստի» հեռուստաալիքը:
Նրանք հատուկ սարքավորված պահեստում ցածրորակ պանրի վրա առաջատար արտադրողների կեղծ պիտակներ են դրոշմել եւ արգելված ապրանքը թանկարժեք տեսակների անվան տակ մատակարարել խանութներ:
Առայժմ ձերբակալվել են հանցագործ խմբի 6 անդամներ` Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ:
Առգրավվել է 470 տոննա արգելված պանիր: Մաքսանենգների պահեստը զբաղեցրել էր երեք հարկ: Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ավազակախումբը հասցրել է վաճառել 2 մլրդ ռուբլու կեղծ եւ ցածրորակ մթերք:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



