Ադրբեջանցիները Ռուսատանում 2 մլրդ դոլարի կեղծ պանիր են վաճառել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄերձմոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանից պանրի մաքսանենգների ավազակախումբ: Խարդախները Ռուսաստան են ներկրել արգելված մթերք:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Վեստի» հեռուստաալիքը:
Նրանք հատուկ սարքավորված պահեստում ցածրորակ պանրի վրա առաջատար արտադրողների կեղծ պիտակներ են դրոշմել եւ արգելված ապրանքը թանկարժեք տեսակների անվան տակ մատակարարել խանութներ:
Առայժմ ձերբակալվել են հանցագործ խմբի 6 անդամներ` Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքացիներ:
Առգրավվել է 470 տոննա արգելված պանիր: Մաքսանենգների պահեստը զբաղեցրել էր երեք հարկ: Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ավազակախումբը հասցրել է վաճառել 2 մլրդ ռուբլու կեղծ եւ ցածրորակ մթերք:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



