Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Օրական երկու բաժակ սուրճ խմելու դրական կողմերը

LIFE

Շատ մարդիկ չեն կարող իրենց օրը պատկերացնել առանց մի քանի գավաթ սուրճի: Սակայն քչերն են տեղյակ, թե ինչ դրական ազդեցություն կարող է ունենալ սուրճի ամենօրյա օգտագործումը: Ուստի, եթե դուք մոլի սուրճ խմող եք, ապա անպայման պետք է տեղեկանաք սուրճի դրական կողմերի մասին: Եթե դուք օրական երկու բաժակ սուրճ եք խմում, ապա`

  1. Դուք ձեռք եք բերում մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ

Սովորաբար 230 մգ սուրճը հարուստ է վիտամին B1-ով, B2-ով, B5-ով, B3-ով, ֆոլաթթվով, մանգանով և կալիումով: Ընդունված է , որ միջինում նորմալ սննդակարգով մարդը ավելի շատ հակաօքսիդանտներ ստանում է սուրճից, քան թե մրգերից և բանջարեղենից:

  1. Կարգավորվում է ձեր նյութափոխանակությունը և ուղեղի աշխատանքը

Գաղտնիք չէ, որ սուրճը բարձրացնում է տոնուսը, և սա է հիմնական պատճառը, որ շատերը սուրճ են խմում: Իրականում կոֆեինը, արգելափակելով ադենոզին կոչվող արգելափակող նեյրոմեդիատորի գործունեությունը, նպաստում է ուղեղի արդյունավետ աշխատանքին: Սա է գլխավոր պատճառը, որ մենք մեզ թարմ ենք զգում սուրճ ըմպելուց հետո: Սակայն այս ազդեցությունը ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ ամեն օր 2-3 բաժակ խմելու դեպքում դուք ընտելանում եք դրան և ազդեցությունը թուլանում է:

  1. Ձեր ուղեղը առողջ կլինի նույնիսկ ծերության ժամանակ

Ալցհայմերի հիվանդությունը շատ տարածված է տարեցների մոտ, ինչն էլ բերում է մտավոր հետամնացության: Տարեցներին բնորոշ մեկ այլ հիվանդություն Պարկինսոնի հիվանդությունն է, որը երկրորդ ամենատարածված նեյրոդեգեներատիվ հիվանդությունն է, որն առաջանում է ուղեղում դոպամին առաջացնող նեյրոնների պակասից: Սուրճի օգտագործումը նվազեցնում է Պարկինսոնի և Ալցհայմերի հիվանդություններ ունենալու հավանականությունը , և, հետևաբար, նվազեցնում է մտավոր թերզարգացման ռիսկերը:

  1. Կնվազեցնեք երկրորդ տեսակի շաքարախտ ունենալու ռիսկը

Աշխարհում մոտ 300 միլիոն մարդ տառապում է երկրորդ տեսակի շաքարախտով, և հասկանալի է, որ դուք էլ կանհանգստանաք ձեր առողջության մասին: Եթե դուք սուրճ խմող եք, ապա այս հարցում կարող եք հանգիստ լինել: Որոշ ուսումնասիրություններ պնդում են, որ սուրճ ըմպողները 23-67%-ով ավելի քիչ հավանական է, որ շաքարախտ կունենան:

  1. Ավելի քիչ հավանական է, որ լյարդի հիվանդություն կունենաք

Սուրճ օգտագործողների մոտ 84%-ով նվազում է լյարդի ցիռոզ ունենալու ռիսկը: Ավելին, օրական 4 և ավել բաժակ սուրճ խմողները ավելի ուժեղ դիմադրողականություն ունեն այդ հիվանդության նկատմամբ:

  1. Դուք ավելի երջանիկ մարդ եք դառնում

Ո՞վ իրեն ավելի լիցքաթափված և առույգ չի զգում մեկ գավաթ սուրճ ըմպելուց հետո: Սուրճի՝ մեր տրամադրության վրա լավ ազդեցություն ունենալը ամենագլխավոր պատճառներից մեկն է, որ մենք պարբերաբար խմում ենք այն: 2011 թվականին Հարվարդում անցկացված հետազոտությունը պարզել է, որ սուրճ խմող մարդիկ 20%-ով ավելի քիչ հավանական է, որ դեպրեսիայի մեջ կընկնեն: Իսկ մեկ այլ հետազոտություն պարզել է, որ մարդիկ, ովքեր օրական չորս և ավելի գավաթ սուրճ են խմում, 53%-ով ավելի քիչ հավանական է, որ ինքնասպանություն կգործեն:

  1. Դուք ավելի երկար կապրեք

Այս կետը չափազանց լավն է՝ իրական լինելու համար, սակայն կարծես թե սա նույնպես ապացուցվել է New England Journal of Medicine-ի կողմից 2012 թվականին: Նրանք ուսումնասիրել են 50-71 տարեկան 402.260 մարդկանց սովորությունները և պարզել, 4-5 բաժակ սուրճ խմող տղամարդկանց մոտ 12%-ով ավելի ցածր էր մահացության ռիսկը, իսկ կանանց մոտ՝ 16%-ով:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026