Հայկական բասկետբոլային ակումբը կկոչվի «Ուրարտու»
SPORTՀայկական բասկետբոլային ակումբը, որը կմրցի ռուսական Սուպերլիգայում, հանդես կգա «Ուրարտու» անվանմամբ: «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հիմնականում համալրված կլինի բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներով, կհրավիրվեն նաև արտասահմանցի բասկետբոլիստներ: Թիմն առաջին մարզումները կանցկացի օգոստոսին` «Միկա» մարզահամալիրում:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Դեռ խորհրդային Հայաստանում կար տղամարդկանց «Ուրարտու» բասկետբոլային ակումբ: Այդ տարիներին «Ուրարտու» ակումբում է հանդես եկել նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականի ներկայիս մարզիչ Տիգրան Գյոկչյանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



