Հայկական բասկետբոլային ակումբը կկոչվի «Ուրարտու»
ՍՊՈՐՏՀայկական բասկետբոլային ակումբը, որը կմրցի ռուսական Սուպերլիգայում, հանդես կգա «Ուրարտու» անվանմամբ: «Ուրարտու» բասկետբոլային ակումբը հիմնականում համալրված կլինի բասկետբոլի Հայաստանի հավաքականի անդամներով, կհրավիրվեն նաև արտասահմանցի բասկետբոլիստներ: Թիմն առաջին մարզումները կանցկացի օգոստոսին` «Միկա» մարզահամալիրում:
Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Դեռ խորհրդային Հայաստանում կար տղամարդկանց «Ուրարտու» բասկետբոլային ակումբ: Այդ տարիներին «Ուրարտու» ակումբում է հանդես եկել նաև բասկետբոլի Հայաստանի հավաքականի ներկայիս մարզիչ Տիգրան Գյոկչյանը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



