Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Վայրենիները. երեխաներ, որոնց մեծացրել են գայլերը

LIFE

Օքսանա Մալայա, Ուկրաինա, 1991

Գեղեցիկ և միևնույն ժամանակ մտահոգիչ Ջուլիա Ֆուլլերտոն-Բաթթենսի նոր ֆոտոշարքը հեքիաթային է և բեմադրված, սակայն դրանց հետևում թաքնված պատմությունները, ցավոք, իրական են:

«Գոյություն ունի 2 սցենար. Մեկը այն է, երբ երեխան հայտնվում է անտառում և մեծանում այնտեղ, իսկ մյուսնայն է, երբ երեխան մեծանում է տանը, սակայն այնքան արհարմարված և հալածված է, որ իրեն ավելի լավ է զգում կենդանիների շրջապատում, քան մարդկանց»,- պատմում է լուսանկարիչը: Լուսանկարում պատկերված է ուկրաինուհի Օքսանա Մալայան:

Ֆուլլերտոն-Բաթթենի խոսքով՝ Օքսանային գտել են շների հետ ապրելիս 1991 թվականին: Նա ութ տարեկան էր և արդեն վեց տարի էր, ինչ ապրում էր շների հետ: Նրա ծնողները հարբեցողներ էին և մի գիշեր նրան պարզապես թողել էին դրսում: Տաք տեղ գտնելու հույսով 3-ամյա փոքրիկը մտել է ֆերմայի շների բունը, ինչն էլ փրկել է նրա կյանքը: Նա վազում էր շների պես, լեզուն դուրս հանած, բաց բերանով և հաչում էր: Մարդկանց հետ շփում չունենալու պատճառով նա միայն գիտեր «այո» և «ոչ» բառերը: Օքսանան հիմա ապրում է Օդեսայի կլինիկայում, աշխատում է հիվանդանոցի ֆերմայի կենդանիների հետ:

Shamdeo, India, 1972 (Credit: Credit: Julia Fullerton-Batten)

Շամդեո, Հնդկաստան, 1972

«Սա ամենևին էլ Տարզանի պատմությունը չէ»,- ասում էր Ֆուլերտոն-Բաթթենը: «Երեխաները ստիպված էին կռվել կենդանիների հետ սննդի համար. նրանք պետք է սովորեին գոյատևել: Երբ ես կարդացի նրանց պատմությունները, շոկի մեջ էի և սարսափած»,- ասում է նա:

Նրա՝ «Վայրի երեխաներ» կոչվող ծրագրում կա 15 դեպք և բեմադրված լուսանկարներ:
Այս մեկը ներկայացնում է Շամդեոյին, մի տղա, ում գտել էին 1972 թվականին Հնդկաստանում: Նա մոտավորապես չորս տարեկան էր: «Նա խաղում էր գայլերի ձագերի հետ: Նրա մաշկը շատ մուգ էր, ուներ սուր ատամներ, երկար եղունգներ, խճճված մազեր և կոշտ ափեր, արմունկներ և ծնկներ»: Նա երբեք չի խոսել, սակայն կարողացել է ժեստերի լեզվով մի քանի նշան ցույց տալ: Նա մահացել է 1985 թվականին:

Madina, Russia, 2013 (Credit: Credit: Julia Fullerton-Batten)

Մադինա, Ռուսաստան, 2013

Ըստ Ֆուլլերտոն-Բաթթենի` Մադինան ապրում էր շների հետ իր ծնված օրից մինչև 3 տարեկան դառնալը: Նա ուտում էր շների հետ, խաղում նրանց հետ, քնում նրանց հետ, երբ ձմռանը ցուրտ էր լինում: Երբ սոցիալական աշխատողները գտան նրան 2013 թվականին, նա մերկ էր, նման էր չորքոտանի կենդանու և շան նման վնգստում էր: Մադինայի հայրը լքել էր նրան իր ծննդից հետո, իսկ 23-ամյա մայրը հարբեցող էր: Նա հաճախ էր անգիտակցության աստիճան հարբած լինում և անտեսում փոքրիկին՝ նրան թողնելով գետնին՝շների հետ պառկած:» Մադինային վերցրեցին խնամքի տակ: Բժիշկները ստուգեցին փոքրիկին, և, չնայած նրա ապրած «անմարդկային» կյանքին, երեխայի և՛ հոգեկան, և՛ ֆիզիկական վիճակը կարգին էր:

Sujit Kumar, Fiji, 1978 (Credit: Credit: Julia Fullerton-Batten)

Սուջիթ Կումար, Ֆիջի, 1978

«Սուջիթը ութ տարեկան էր, երբ նրան գտան հավաբնում՝ ձեռքերը նրանց նման թափահարելիս»,- պատմում է Ֆուլլերտոն-Բաթթենը:

«Նա փորում էր իր ուտելիքը, կռանում աթոռի վրա, իբր՝ թառել է: Նրա ծնողները փակել էին նրան հավաբնում: Նրա մայրն ինքնասպանություն էր գործել, իսկ հորը սպանել էին: Նրա պապը իր վրա է վերցնում երեխային պահելու պատասխանատվությունը, սակայն նա նույնպես երեխային պահում էր հավաբնում»:

Երեխաների համար մարդկային կյանքին հարմարվելը կարող է այնքան դժվար լինել, որքան կենդանական կյանքին և մարդկանցից հեռու ապրելուն հարմարվելը: «Երբ նրանց գտել էին, մարդիկ ուղղակի շոկի մեջ էին: Նրանց մատերը նման էին ճանկերի, մատները չէին կարողանում նույնիսկ գդալ բռնել: Եվ հանկարծ բոլոր մարդիկ փորձում էին օգնել նրանց ճիշտ նստել և խոսել»,- պատմում է նա:

Սուջիթին հիմա խնամում է Էլիզաբեթ Քլեյթոնը, ով փրկել է երեխային ծեր պապից և տուն տվել:

Ֆուլլերտոն-Բաթթենն ասում է, որ այս վայրի երեխաներն ապացուցում են, որ շատ բան կա թաքնված մեր քաղաքակիրթ հասարակություններում. իրականում քաղաքը կարող է լինել նույնքան անհյուրընկալ, որքան անտառը:

«Ես փորձում էի այս իրական դեպքերը «շահագործելով» իրազեկել հասարակությանը, որ նման դեպքեր դեռ կան մեր հասարակության մեջ»,- պատմում է նա:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026