Եվրահանձնաժողովն ավարտել է ՀԱԷԿ-ի անվտանգության և ռիսկերի վերաբերյալ փորձագիտական գնահատականը
SOCIETYԵվրոպական հանձնաժողովն ավարտել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ փորձագիտական գնահատականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
ՀԱԷԿ-ին առընթեր միջուկային անվտանգության պետական հանձնաժողովը 2015թ. օգոստոսին Եվրոպական հանձնաժողովին ներկայացրել է հայկական ատոմակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ զեկույցը` փորձագիտական գնահատականի համար:
«Փորձագիտական գնահատականն իրականացվել է 2016թ. հունիսի 21-22-ը Հայաստանում: 10 հոգուց բաղկացած խմբում ընդգրկված էին Եվրոպական միջուկային անվտանգության կարգավորող խմբի անդամ ԵՄ 8 երկրների ներկայացուցիչներ և ևս երկու ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովից»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



