Եվրահանձնաժողովն ավարտել է ՀԱԷԿ-ի անվտանգության և ռիսկերի վերաբերյալ փորձագիտական գնահատականը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵվրոպական հանձնաժողովն ավարտել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ փորձագիտական գնահատականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
ՀԱԷԿ-ին առընթեր միջուկային անվտանգության պետական հանձնաժողովը 2015թ. օգոստոսին Եվրոպական հանձնաժողովին ներկայացրել է հայկական ատոմակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ զեկույցը` փորձագիտական գնահատականի համար:
«Փորձագիտական գնահատականն իրականացվել է 2016թ. հունիսի 21-22-ը Հայաստանում: 10 հոգուց բաղկացած խմբում ընդգրկված էին Եվրոպական միջուկային անվտանգության կարգավորող խմբի անդամ ԵՄ 8 երկրների ներկայացուցիչներ և ևս երկու ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովից»,- ասված է հաղորդագրության մեջ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



