ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի խնդրի կարգավորման համար բավականաչափ բան է արվում
POLITICSՂարաբաղյան հակամարտության կարգավորման համար բավականաչափ բան է արվում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու բառերն այն մասին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը կօգնի տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք ունենք համապատասխան ձեւաչափեր. դա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դա մեր ուղիղ երկխոսություն է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, դրանք բարձր մակարդակի հանդիպումներ են, որոնք անց են կացվում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Այդ իսկ պատճառով, ճիշտ ասած, մենք կարծում ենք, դրանք բավականին արդյունավետ մեխանիզմներ են», - ասել է Զախարովան։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



