ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղի խնդրի կարգավորման համար բավականաչափ բան է արվում
ՔԱՂԱՔԱԿԱՆՂարաբաղյան հակամարտության կարգավորման համար բավականաչափ բան է արվում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու բառերն այն մասին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցումը կօգնի տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք ունենք համապատասխան ձեւաչափեր. դա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խումբն է, դա մեր ուղիղ երկխոսություն է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, դրանք բարձր մակարդակի հանդիպումներ են, որոնք անց են կացվում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Այդ իսկ պատճառով, ճիշտ ասած, մենք կարծում ենք, դրանք բավականին արդյունավետ մեխանիզմներ են», - ասել է Զախարովան։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



