Ոսկու գինն աճում է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին
SOCIETYՀուլիսի 7-ին ոսկու արժեքն աճել Է՝ շարունակելով գտնվել 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակներում՝ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով 09.56-ի դրությամբ Նյու Յորքի Comex սակարանում ոսկու՝ օգոստոսի ապառնագրերի գինն աճել Է 3,6 դոլարով կամ 0,26 տոկոսով՝ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1370,60 դոլար: Արծաթի՝ սեպտեմբերի ապառնագրի արժեքը բարձրացել Է 0,13 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 20,23 դոլար:
Հուլիսի 6-ին ոսկու արժեքն աճել Է՝ հասնելով 1378 դոլարի նշագծին, ինչն առավելագույնն Է 2014 թվականի մարտի 17-ից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



