Ոսկու գինն աճում է համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 7-ին ոսկու արժեքն աճել Է՝ շարունակելով գտնվել 2014 թվականից ի վեր առավելագույն մակարդակներում՝ համաշխարհային արժույթների նկատմամբ դոլարի փոխարժեքի նվազման ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով 09.56-ի դրությամբ Նյու Յորքի Comex սակարանում ոսկու՝ օգոստոսի ապառնագրերի գինն աճել Է 3,6 դոլարով կամ 0,26 տոկոսով՝ ոսկեդրամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 1370,60 դոլար: Արծաթի՝ սեպտեմբերի ապառնագրի արժեքը բարձրացել Է 0,13 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 20,23 դոլար:
Հուլիսի 6-ին ոսկու արժեքն աճել Է՝ հասնելով 1378 դոլարի նշագծին, ինչն առավելագույնն Է 2014 թվականի մարտի 17-ից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



