Yerevan, 11.June.2026,
00
:
00
BREAKING


Մարդկային հարաբերությունների էներգետիկան

LIFE

Style.news.am-ը գրում է.

փման ընթացքում երկու մարդկանց աուրաների միջեւ առաջանում են հոսանքներ, որոնց միջոցով էներգիայի հոսք է տեղի ունենում։ Եթե մարդիկ միմյանց դուր են գալիս, էներգիայի հոսքը շատ մեծ է լինում եւ առաջանում է հոգեւոր կապ։ Էներգիայի այս փոխանակությունը կարող է ունենալ եւ դրական, եւ բացասական ազդեցություն մարդկանց վրա։

Հոգեւոր կապ

Եթե մարդիկ մի շարք նմանություններ եւ ընդհանրություններ են գտնում միմյանց մեջ, առաջանում է հոգեւոր կապ։ Այս կապը կարող է պահպանվել շատ երկար՝ ամիսներ, տարիներ։ Առողջ հարաբերությունների դեպքում ձեւավորվում են վառ, մաքուր եւ պուլսացիոն հոսանքներ եւ այստեղ տեղի է ունենում էներգիաների համարժեք փոխանակում։ Նման հարաբերություններին բնորոշ են վստահությունը, մտերմությունը, անկեղծությունը եւ ազատությունը։

Կոտրված սրտեր

Իսկ եթե հարաբերությունները անառողջ են՝ զուգընկերները կախված են մեկը մյուսից, ուրեմն այս հոսանքները բավականին ծանր են։ Նման դեպքերում զուգընկերներից մեկը զրկված է ազատությունից, քանի որ մյուսը ձգտում է լիովին վերահսկել նրան՝ փակելով նրա աուրան։

Երբ հարաբերությունները աստիճանաբար մարում են, ալիքները սկսում են թուլանալ, եւ մարդիկ օտարանում են միմյանց հանդեպ։ Իսկ երբ մարդիկ բաժանվում են, բայց նրանց էներգետիկ հոսանքները դեռ պահպանվում են, ուրեմն նրանք շարունակում են ձգել միմյանց։ Լինում են դեպքեր, երբ զուգընկերներից մեկը չի կարողանում հաշտվել բաժանման մտքի հետ եւ փորձում է ամեն կերպ վերականգնել հարաբերությունները։ «Մեղավորը» հենց այս էներգետիկ հոսանքներն են։

Հոգին հիշեցնում է  

Կան էներգետիկ հոսանքներ, որոնք ժամանակի ընթացքում անհետանում են։ Իսկ մտերիմ հարաբերությունների դեպքում այնպիսի հոսանքները պահպանվում են անգամ բաժանումից հետո։ Հատկապես շատ ուժեղ են այն հոսանքները, որոնք ձեւավորվել են սեռական եւ բարեկամական կապերի արդյունքում։

Ցանկացած սեռական կապի ժամանակ ձեւավորվում է հոգեւոր կապ, որը միացնում է տվյալ մարդկանց կյանքի հետագա փուլերի ընթացքում։ Զուգընկերները անգամ կարող են չիմանալ միմյանց անունները, սակայն այս կապն առաջանում է։ Ի դեպ, տեւական ժամանակ իրար հետ ապրող մարդկանց էներգետիկ դաշտերը նմանվում են միմյանց եւ միանման գործում։ Հենց սա է պատճառը, որ միասին ապրելով՝ զույգերը նմանվում են իրար։

Վանող զգացմունքներ

Եթե երկու մարդկանց աուրաները խիստ տարբերվում են, ուրեմն նրանց շփումը շատ դժվար կստացվի, քանի որ այս մարդիկ վանող զգացմունքներ են ունենալու միմյանց հանդեպ։

Երբ մարդը չի ցանկանում ինչ-որ մեկի հետ շփվել, նա փակում է իր էներգետիկ դաշտն ու էներգետիկ հոսանքները։ Արդյունքում դիմացինը կարծում է, որ իրեն չեն լսում կամ չեն կարեւորում։

Մարդիկ ակամայից աշխարհը բաժանում են «լավի» եւ «վատի» եւ ձգտում են դեպի իրենց ձգել լավը, իսկ վատը՝ վանել։ Բայց պետք է հիշել, որ ցանկացած կապ՝ լինի լավ, թե վատ, ունի իր հետեւանքները։ Իսկ ինչպիսին կլինեն այդ հետեւանքները, կախված է ձեր ընտրությունից։

 

 

From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concluded