Երևանի Հալաբյան փողոցում հրդեհ է բռնկվել
SOCIETYՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 6-ից 7-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Հալաբյան փողոցում՝ ֆիզիկայի ինստիտուտի մոտակա այգում, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Արարատի մարզի Նարեկի գյուղի «Գյոլասամ» կոչվող լեռներում այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին՝ Խամեր կոչվող հանդամասում՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



