Երևանի Հալաբյան փողոցում հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 6-ից 7-ն ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Հալաբյան փողոցում՝ ֆիզիկայի ինստիտուտի մոտակա այգում, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Արարատի մարզի Նարեկի գյուղի «Գյոլասամ» կոչվող լեռներում այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք, Գառնի-Արտաշատ ավտոճանապարհին՝ Խամեր կոչվող հանդամասում՝ մոտ 5000 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



